Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ալիև ու Էրդողան էֆենդիներն անհամբեր սպասում են Հայաստանի վերջնական դուրս գալուն ՀԱՊԿ-ից

Ալիև ու Էրդողան էֆենդիներն անհամբեր սպասում են Հայաստանի վերջնական դուրս գալուն ՀԱՊԿ-ից
02.07.2025 | 18:26

Ինչ ուզում ես ասա, բայց պետք է խոնարհվել անգլիացիների ստորության, նենգության և քաղաքական կոմբինացիաների առջև:

Ուրեմն, Նոր Հայաստանի ժողվարչապետի սխրանքներին չեմ ուզում անդրադառնալ, ասեմ միայն, որ սրա հարձակումը Վեհափառի վրա սկսվեց Էրդողան էֆենդուն տեսնելուց հետո, իսկ այդ հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, Էրդողանը պահանջել է նաև, ի թիվս այլոց, Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնը՝ Թուրքիայի հպատակ Մաշալյան Սահակի համար:

Մոտ օրերս ժողվարչապետը մտադիր է գրոհել կասկածելի տերտերներով Վեհարանը՝ երեկ է դիմել դրանց, անվանել է «իմ եղբայրներ»:

Պետք է սպասել բախումների Վեհարանում և Վեհափառի կալանքին:

Սակայն ավելի գազան տղա է Ալիև էֆենդին, դրա հաբռգածությունն այլևս սահման չունի:

Երեկ սույն եղբայրը (փաշինյան նիկոլի) հայտարարեց, որ ռուսների ձեռքը տանջվել են հազարամյակներով, այն դեպքում, երբ Կրեմլը ադրբեջանցիք են կառուցել, ինչ-որ մի հանճարեղ ադրբեջանցի ճարտարապետի անուն տվեց:

Հետո էլ սպառնաց, թե, իբր, կվերադարձնեն իրենց մշակույթը Ռուսաստանից (կամ կզրկեն, թարգմանությունը հստակ չէր), և այդ վերադարձի ճանապարհին կդիմեն բոլոր միջոցների:

Հիմա, ի՞նչ ունենք արդյունքում:

Ունենք այն, որ Լոնդոնից սույն տանդեմին միաժամանակ ֆաս են տվել Պուտինի վրա, ամենայն հավանականությամբ, սրանք միացյալ ուժերով Զանգեզուրի գլուխը կուտեն՝ այդպիսով ահավոր գլխացավ պատճառելով Պուտինին:

Մանավանդ որ արդեն բացահայտ գրվում է ռուսական մամուլում, որ Ալիև ու Էրդողան էֆենդիներն անհամբեր սպասում են Հայաստանի վերջնական դուրս գալուն ՀԱՊԿ-ից, որպեսզի ավելորդ պրոբլեմ չունենան Զանգեզուրի օտարման հարցում:

Դե Մակրոնն էլ հեռախոսով հիացել է իր ընկեր նիկոլի ամեն ինչով, իր աջակցությունն է հայտնել ժողվարչապետի՝ Հայաստանն ու հայությունը վերացնելու գործում:

Եվ եթե ամեն ինչ ընթանա սրանց ուզածով, եթե Պուտինը սրանց չպատժի, չսկսի Ադրբեջանի լուծարման պրոցեսը, ապա մոտ ժամանակներում ինչ-որ մի եվրոպական քաղաքում կհանդիպեն երկու էֆենդիները, Մակրոն ու իր ընկեր նիկոլը: Եվ միաձայն կճանաչեն Զանգեզուրը Ադրբեջանի անբաժանելի մաս:

Նախադեպը կա արդեն, որին հայ ժողովուրդը ուշադրություն չդարձրեց, իսկ նախադեպը կրկնվելու խասյաթ ունի՚:

Դե, թող հայ ժողովուրդը շարունակի իր բնակչության 78 տոկոսով Ֆրանսիան համարել իր ամենամոտ բարեկամը:

Ամեն...

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ